17 08 2021

Պետք է խուսափենք Սևանի խնդիրը քաղաքական դարձնելուց. Արմեն Գևորգյան



Իրականությունն այն է, որ մինչև հիմա մեծ հաշվով, միշտ Սևանն է մեզ օգնել՝ բոլոր առումներով, և Սևանի խնդիրը գոնե եղել է կամ տնտեսական, կամ բնապահպանական: Ազգային ժողովում արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:

«Մենք պետք է խուսափենք այնպես անել, որ Սևանի խնդիրը դառնա քաղաքական, հակառակ դեպքում Սևանը որպես միակ լուրջ համահայկական ազգային հարստություն լուրջ խնդիրների առջև է կանգնելու: Այդ իմաստով ես կառաջարկեի օրենքի նախագծի մեջ 5-րդ կետ ավելացնել, որտեղ կառավարության համար սահմանվեր պարտավորություն՝ որոշակի ժամկետի, օրինակ՝ 6 ամսվա ընթացքում ներկայացնեն համապարփակ ծրագիր, օրինակ՝ Եվրոմիության կողմից տրամադրվող 2,6 միլիարդ դրամի փաթեթի մեջ առանձին Սևանի ծրագիր ունենալու առումով»:

Ամբողջական ելույթը՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ